Թրամփը պահանջում է քրեական մեղադրանք առաջադրել Քլինթոնին
ՄիջազգայինԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) պետք է երաշխավորի քրեական մեղադրանք առաջադրել Հիլարի Քլինթոնին՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ անձնական համակարգչային սերվերը ծառայողական նամակագրության համար օգտագործելու գործով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Twitter-ի իր պաշտոնական էջում նման պահանջ է ներկայացրել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Հուլիսի 2-ին Քլինթոնին ՀԴԲ-ի վաշինգտոնյան կենտրոնակայան են կանչել՝ հարցաքննության, որը 3.5 ժամ է տեւել: Քլինթոնը շարունակում է պնդել, որ իր անձնական սերվերով երբեք չի ուղարկել եւ չի ստացել գաղտնի նյութեր: