Խրոնիկ անքնությունը ստիպում է ընկերներին շփոթել թշնամիների հետ
LifeԿալիֆոռնիայի համալսարանի նյարդակենսաբանները եկել են այն եզրակացության, որ անքնությունից տառապող մարդիկ չեն կարողանում ճիշտ և օբյեկտիվ տարբերել չեզոք կամ բարեկամական զգացմունքները ուրիշ մարդու դեմքին: Նրանք հաճախ դեմքի արտահայտությունները մեծ մասամբ ընկալում են որպես վտանգավոր, հայտնում է news.siteua.org-ը:
Դա պայմանավորված է կենտրոնական և ծայրամասային կառուցվածքների միջև գործունեության անհամապատասխանությամբ, որոնք պատասխանատու են ճանաչողական գործառույթների համար:
Ընդ որում՝ դրա պատճառը այնքան քունը չէ, որքան արագ քնի փուլի տևողությանը, որն ազդում է դիմային զգացմունքների ճանաչման վրա:
Հիշեցնենք, որ քիչ քնող մարդիկ մշտապես ցանկանում են ուտել: Հոգնածությունը օրգանիզմին ստիպում է պահանջել ավելի շատ կալորիա, քան սովորաբար: