«Ո՛չ Թալանին» քաղաքացիական նախաձեռնության կոչը բնակչությանը
ՀասարակությունՀարգելի հայրենակիցներ։ Մեր կողմից նախապես կանխատեսված սցենարը իրականանում է: Իշխանության մունետիկ մարմինը` ՀԾԿՀ-ն հնարավոր է վաղը ` 17.06.2015թ. , հայտարարի էլեկտրաէներգիային հերթական ապօրինի թանկացման մասին: Մեր պահանջը չի փոխվել, այն է` ոչ մի լումա ավել, և ներկայիս սակագնի նվազեցում: Եթե Սարգսյան Սերժը և Աբրահամյան Հովիկը անտեսեն ժողովրդի կողմից բարձրացված արդարացի պահանջը, ապա մենք՝ օգտվելով սահմանադրությամբ մեզ տրված բոլոր իրավունքներից, կանցնենք պայքարի ավելի կտրուկ գործողությունների:
«Ո՛չ Թալանին» նախաձեռնությունը կոչ է անում սույն թվականի հունիսի 19-ին ժամը 18:30-ին` սկսած մարզերից, վերջացրած մայրաքաղաք Երևանով, լինել Ազատության հրապարակում և միասին տեր կանգնենք մեր պահանջին։
«Ո՛չ Թալանին» քաղաքացիական նախաձեռնություն։