Ստեփանակերտում մեկնարկել է կանանց արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Եռատոնին
ՍպորտՀայաստանի շախմատի հավաքականի մի շարք անդամներ և այլ շախմատիստներ մասնակցում են Ստեփանակերտի շախմատային մրցաշարին:
Ստեփանակերտում անցկացվում է մայիսյան տոներին նվիրված կանանց արագ շախմատի մրցաշար, որին մասնակցում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան (Հայաստան), Կարինա Համբարձումովան (Ռուսաստան), Եվգենիա Դոլուխանովան (Ուկրաինա), Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ), միջազգային վարպետ Արիանե Կաոիլին (Ավստրալիա), ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը եւ Սուսաննա Գաբոյանը (Հայաստան):
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: