Էրդողանը պատրաստ է օգոստոսին Սոչիում հանդիպել Պուտինի հետ. Չավուշօղլու
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսին Սոչիում՝ նախքան G20-ի գագաթնաժողովը: Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Չավուշօղուն հայտարարել է, որ Սոչիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել են տնտեսական, էներգետիկ, առևտրային, ինչպես նաև փոխադարձ այցերի հարցեր:
«Մենք քննարկել ենք, թե ինչպես նոյեմբերի 24-ի միջադեպից հետո վերադառնանք նախկին հարաբերություններին: Մենք քննարկեցինք հարցերի լայն շրջանակ, առևտուրը և վարչապետերի ու արտգործնախարարների հանդիպումները:
Շատ բարեկամական մթնոլորտ էր: Մենք դիտարկում ենք օգոստոսին Սոչիում առաջնորդների հանդիպման հնարավորությունը: Էրդողանը պատրաստ է հանդիպել մինչև G20-ի գագաթնաժողովը»,- ասել է նա: