Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական


Կնճիռներն առաջանում են ոչ միայն ծերանալուց, այլև շատ ժպտալուց. Կյանքի որերորդ տարեդարձն է նշում Զառա Արամյանը

Life

Life.panorama.am-ը գրում է . 

Դերասանուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ և վարող Զառա Արամյանն այսօր նշում է ծննդյան 46-րդ ամյակը: Ժպտառատ դերասանուհին Life.panorama.am-ին պատմել է, որ կեսգիշերին ընտանիքի հետ միասին բարձր տրամադրությամբ մեկնարկ է տվել ծննդյան օրվա:

«Արդեն մի քանի տարի է, ինչ ծննդյանս օրը ուղիղ կեսգիշերին կատարվում է մի հրաշք, որի մասին չեմ խոսի, քանի որ  հրաշքը պետք է պահպանել հոգուդ ներսում: Երեկ էլ այդ անասելի պահից հետո իմ հրաշք բալիկները իրենց անակնկալը մատուցեցին ինձ՝ նվիրելով իրենց իսկ ձեռքով պատրաստած բացիկ, որի վրա իմ եղունգների լաքերով փոքրիկ սրտիկներ էին պատկերված, իսկ վրան գրված էր «Եթե դու բոլորի համար աստղ ես, ապա մեզ համար մեր մամուշն ես», սրա հետ միասին տղաս ու աղջիկս գումար էին խնայել ու ինձ նվիրեցին իրենց հավաքած 2800 դրամը. Հավատացեք՝ սա այսօրվա իմ ամենաթանկ նվերն էր՝ իմ ամենաթանկ մարդկանցից»,- պատմեց օրվա հերոսուհին:

Մեր հարցին, թե ամուսինն ինչպե՞ս է շնորհավորել Զառային, դերասանուհին նկատեց. «Գիտեք, իմ ու ամուսնուս միջև տարիքի հետ էլ ավելի է ուժգնանում սերը, կապվածությունը, միմյանց արժևորելու զգացողությունը, գիտակցումն ու զգացողությունը, որ նա իմ մի մասնիկն է, իմ կեսն է, իմ զավակների հայրն է, ուղղակի անպատմելի է: Այն, որ նա ինձ ուղիղ կեսգիշերին համբուրեց ու շնորհավորեց, իսկապես ամենաթանկն է: Ես երեկ էլ նրան ասացի, որ ուզում եմ ևս 92 տարի նա ինձ ծննդյանս օրն այսպես շնորհավորի»:

Զառա Արամյանը ծննդյան օրը կնշի, իր խոսքով, բացառապես թանկ ու հարազատ մարդկանց շրջապատում. «Երեկվանից այնքան շնորհավորանքներ եմ ստացել ու շարունակում եմ ստանալ, որ հաճույքով կցանկանայի բոլորին հրավիրել ծննդյանս օրը նշելու, սակայն այդ պարագայում խնջույքը պետք է կայանար մեր մարզադաշտերից մեկում,- նշեց Զառան ու շարունակեց,- բայց, քանի որ մարզադաշտում նշելու հնարավորություն չկա, ուստի այսօր տոնս կանցնի իմ կյանքի ամենաթանկ ու հարազատ մարդկանց շրջապատում»:

Ինչպես հայտնի է՝ վերջերս Զառա Արամյանը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, որի պատճառով  նրան սրտի ստենտավորում են կատարել: Հետաքրքրվելով դերասանուհու առողջական վիճակով՝ վերջինս նշեց.

«Ճիշտ է՝ դա բավականին լուրջ խնդիր էր, ու այժմ էլ շարունակում եմ բուժման կուրսեր ընդունել, բայց ինձ համար ամենակարևորը այդքան անսպասելի ուշադրությունն ու անհանգստությունն էր ուղղված ինձ: Այն, որ ամբողջ ազգս էր հետաքրքրված իմ առողջությամբ, ինձ մեծ ուժ տվեց: Այդքան մեծ սիրո մեջ ես հասկացա, որ եթե մատս էլ փուշ մտնի, իրան-իրան դուրս կգա, քանի որ ես ունեմ ամենակարևորը՝ սեր ու ջերմություն իմ անձին ուղղված: Յուրաքանչյուր տկարություն կնահանջի, երբ այդքան մեծ սեր լինի, դրա համար ես չվախեցա ոչնչից: Այսօր՝ ծննդյանս օրը, ինքս ինձ մաղթում եմ, որ պահպանեմ այս սերը: Այսօր ինքս իմ կյանքը վերլուծելով՝ Փառք Աստծո, կարող եմ ասել, որ գոհ եմ ապրածս կյանքից: Սխալվել կարելի է, գլխավորը սխալն ընդունելն ու առաջ շարժվելն է, կարևորը բարություն սփռելն է, որովհետև ամեն բան բումերանգի օրենքով հետ է վերադառնում քեզ»:

Ի դեպ՝ Զառա Արամյանին արդեն նշմարվող կնճիռներն ու տարիների գումարը ոչ մի կերպ չեն վախեցնում և նույնիսկ ընդհակառակը. «Ես բացարձակ չեմ վախենում մեծանալուց, ընդհակառակը՝ ես հպարտանում եմ իմ տարիքով, քանի որ դա մեր ապրածի արտացոլանքն է: Ամեն օր, երբ  աչքերս բացում եմ ու Տերունական աղոթքն ասում, շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ կամ, զգացմունքներ ունեմ ու ապրում եմ: Ես հպարտանում եմ արդեն երևացող իմ կնճիռներով, որովհետև դրանցից ամեն մեկը մի պատմություն ունի, ի վերջո՝ կնճիռնեը առաջանում են ոչ միայն ծերանալուց, այլև շատ ժպտալուց»,- ավարտեց դերասանուհին:

Life.panorama.am-ը ևս միանում է շնորհավորանքներին՝ Զառա Արամյանին մաղթելով  ամուր առողջություն և նորանոր ձեռքբերումներ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ-ն շարունակում է բարելավել ազդակիր բնակավայրերի կենցաղըԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Ձեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնը
Ամենադիտված