Որոշ հետաքրքրական փաստեր համբույրի մասին
LifeՄարդու քթի խոռոչում կա վոմերոնազալ օրգան, որի միջոցով էլ ընկալվում են ֆերամոնները: Եթե մարդու մոտ իրոք կան ֆերամոններ, ապա նրանք առաջացնում են համակրանք և կիրք:
Օսկուլյացիայի ժամանակ շրթունքներից գլխուղեղ է հաղորդվում ընկալած զգացողությունը, ուժեղ էմոցիաները և ֆիզիոլոգիական ռեակցիաները:
Մոտ 5 գանգուղեղային նյարդեր ազդում են գլխուղեղի գործունեության վրա համբույրի ժամանակ, որոնք ինֆորմացիա են ստանում շրթունքներից, լեզվից, այտերից ու քթից` ջերմաստիճանի, համի, հոտի և զուգընկերոջ շարժումների մասին:
Ֆիզիոլոգները ուսումնասիրել են 2 հորմոնների` օքսիտոցինի ու կորտիզոլի գործունեությունը և ազդեցությունը: Հակառակ իրենց ենթադրությունների` համբուրվելու ընթացքում օքսիտոցինի բալանսը ավելի շատ բարձրացել է տղաների մոտ, իսկ աղջիների մոտ զգալի փոփոխությունների չի ենթարկվել:
Նույն փորձը կատարել են ավելի ռոմանտիկ միջավայրում և այս դեպքում օքսիտոցինի քանակը ավելի շատ բարձրացել է աղջիկների մոտ:

Համբույրը բարձրացնում է արյան ճնշումը, սրտի բաբախումները: Համբույրի ժամանակ անձը ինֆորմացիա է ստանում զուգընկերոջ իմուն համակարգի, նրա ժառանգակունթյան, ինչպես նաև նրա մասին, թե նա պատրա՞ստ է արդյոք լուրջ հարաբերությունների:
Ըստ Գ. Գելապի` «աղջիկները օգտագործում են համբույրը, որպեսզի ստուգեն զուգընկերոջ կապվածության աստիճանը»: