Քերին ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
HeaderԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Trend գործակալությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերջին շրջանում կատարված աշխատանքը, ընդգծվել է, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին հաղորդվել է նոր դինամիկա:
Ջոն Քերին և Իլհամ Ալիևը քննարկել են նաև Ղարաբաղյան բանակցային գործընթացի հեռանկարները:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումից: