Դոնի Ռոստովում արտակարգ դրություն Է ստեղծվել տեղատարափ անձրեւների հետեւանքով
ՄիջազգայինԴոնի Ռոստովում տեղատարափ անձրեւները տարերային աղետի են հանգեցրել քաղաքի կենտրոնում, ինչը մարդու մահվան պատճառ է դարձել:
Ինչպես հայտնել են ականատեսները՝ աղջիկը ջրի հուժկու հոսքից հայտնվել է մեքենայի տակ եւ խեղդվել:
Եվս մեկ դեռահաս հոսանքահարվել է էլեկտրահաղորդման գծի կտրվելուց հետո. նա ողջ է մնացել եւ տեղափոխվել է տեղի հիվանդանոց:
Այս պահին Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է հինգ տուժածների մասին:
Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ: Փողոցներ է դուրս բերվել ոստիկանության եւ ճանապարհապարեկային ծառայության ամբողջ հաստիքային կազմը: