Ահաբեկչություն է տեղի ունեցել Բահրեյնում. կան զոհեր
ՄիջազգայինԲահրեյնի մայրաքաղաքի արվարձանում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ կին և երեք երեխա վիրավորվել են: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին Twitter-ում հաղորդել է Թագավորության ներքին գործերի նախարարությունը:
Տեղական իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները:
Ինչպես հայտնի է դարձել, երկրում իրավիճակը շատ լարված է: Շիա երիտասարդական ընդդիմադիր խմբերը բողոքի ցույցեր սկսելու կոչ են արել այն պատճառով, որ Թագավորության իշխանությունները որոշել են զրկել քաղաքացիությունից հայտնի շիա աստվածաբան Իսա Ահմեդ Քասեմին: