Օրվա բաղադրատոմս . Թարմացնով սառը սուրճ
LifeԱմռան շոգին ամեն ինչ անում ենք, որպեսզի զովացնենք մեր օրգանիզմը: Հիմնականում խմում ենք սառը հյութեր, կամ սուրճ, որպեսզի դիմադրենք շոգին: Այս սուրճը ևս լավ տարբերակ է հաղթահարել տապը, քանի որ այն թարմություն ու էներգիա է հաղորդում ողջ օրվա համար:
Պատրաստման համար հարկավոր է՝
լուծվող սուրճ 2 գդալ
խտացրած կաթ 3 թեյի գդալ
շաքարավազ 2 թեյի գդալ
պաղպաղակ 50 գրամ
Պատրաստման եղանակը
Սուրճը, կաթը և շաքարավազը բլենդերով հարել, այնուհետև լցնել մատուցվող բաժակի մեջ և ավելացնել պաղպաղակը: Ցանկության դեպքում ավելացնել սառույց: