Աստղային make up. Ժաննա Բուտուլյան (լուսանկարներ)
LifeStyle.news.am-ը գրում է .
Խոշոր եւ արտահայտիչ դիմագծերի համար Ժաննա Բուտուլյանին հաճախ տիկնիկի են նմանեցնում: Դե իհարկե, մեծ աչքեր, ընդգծված շուրթեր եւ հեքիաթային հայացք` էլ ի՞նչ է պակասում տիկնիկ լինելու համար:
Ժաննան իր արտահայտիչ դիմագծերն էլ ավելի է ընդգծում դիմահարդարման միջոցով: Դերասանուհին հաճախ շեշտը դնում է աչքերի վրա, իսկ շուրթերն ընդգծում է թույլ գույներով: Նրան հազվադեպ կարելի է տեսնել կարմիր կամ թրենդային համարվող մուգ շրթներկով:
Այժմ շիկահեր Ժաննայի դեմքին դիմահարդարումն ավելի ցայտուն է երեւում, իսկ դիմագծերն` ավելի շեշտված:
Ժաննա Բուտուլյանի` տարբեր ժամանակների դիմահարդարման օրինակները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:









