Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ սկսել է ուսումնամարզական հավաքը: «Արմենպրես»-ը, հղում կատարելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական բաժնին, հայտնում է, որ հունիսի 29-ից հուլիսի 11-ը Ծաղկաձորում անցկացվող հավաքին մասնակցում են 12 մարզիկներ:
Մեր ազգային ընտրանին ունի հետևալ կազմը.Ալեն Դանիելյան, Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Կարեն Տոնականյան, Վլադիմիր Մարգարյան, Գոռ Երիցյան, Նարեկ Մանասյան, Արարատ Գյուլբանգյան, Գառնիկ Պապիկյան, Սերյոժա Հակոբյան, Դավիթ Ասատրյան:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ձեռք բերել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: