Հուլիսի 4-ը՝ Վարդավառին հաջորդող մեռելոց հիշատակաց օրը, աշխատանքային է
Ուշադրության կենտրոնում«Հուլիսի 4-ը՝ Վարդավառին հաջորդող օրը՝ մեռելոցը, կլինի աշխատանքային: Հիշեցնենք, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու օրացույցով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր և սովորաբար, այդ օրը կառավարության որոշմամբ լինում է ոչ աշխատանքային, իսկ այսօրվա կառավարության նիստին նման որոշում չի կայացվել:
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են՝ Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարության տոն, Քրիստոսի Պայծառակերպության տոն. Վարդավառ, Վերափոխումն Սուրբ Աստվածածնի, Տիրոջ Կենդանարար Խաչի Վերադարձի և Փառաբանության տոն։