Թուրքիայի տարածքային ամբողջականությունը խախտել չեն կարող. Էրդողան
HeaderԹուրքիայի տարածքային ամբողջականությունն անխախտելի է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ ոչ ոքի չի հաջողվի մասնատել երկիրը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը դարձյալ դատապարտել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունն ու ցավակցել զոհերի հարազատներին:
«Մեր հայրենիքը մասնատել չեն կարողանալու: Այս հայրենիքի հողերից մի կտորն անգամ ձեզ չենք հանձնելու»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է: