Օրվա բաղադրատոմս . Շոկոլադե տորթ Պելե
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Lավ խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել ձուն և խառնել մինչև զանգվածի միատարր դառնալը:
- Հալեցնել կարագը, թողնել թեթևակի հովանա և լցնել շոլոլադե զանգվածի վրա, խառնել:

- Ավելացնել վանիլինը, կեֆիրը (ծայրահեղ դեպքում կարելի է փոխարինել մածունով), 1ճ/գդ քացախի մեջ հանգեցրած սոդան և խառնել զանգվածը: Այնուհետև մաս առ մաս ավելացնել այուրը և խառնել մինչև միատարր զանգվածի առաջանալը: Պետք է ստացվի թթվասերի աստիճանի պինդ խմոր, ուստի ալյուրի քանակությունը կարելի է ավելացնել կամ պակասեցնել նշված չափից:
- Ձևամանը (մոտ 20սմ տրամագծով) պատել բուսայուղով, ապա փռել պերգամենտային թուղթը և լցնել խմորի կեսը: Թխել ջեռոցում 35-45րոպե 180աստիճանում:
Նույն կերպ թխել երկրորդ բիսկվիթը: - Պատրաստի բիսկվիթները թողնել սառչեն, ապա բաժանել 2 շերտի: Ստացված 4շերտերից 1 հատը հարկավոր է փշրել, որպեսզի դրանով հետագայում պատեք տորթը: Սակայն, փշրանքի համար կարող եք կտրել բիսկվիթի շերտերի կողքի չորացած մասերը, փշրել դրանք և պատել տորթը՝ ստանալով այդ դեպքում 4 շերտով տորթ:
- Բիսկվիթի ամեն շերտը ներծծել լիկյորով կամ օշարակով:
- Կրեմի պատրաստման համար լավ հարել եփած խտացրած կաթը կարագի հետ: Խտացրած կաթը ավելացնել գդալ առ գդալ, հակառակ դեպքում կրեմը ջրիկ կստացվի:

- Բիսկվիթի առաջին շերտի վրա քսել կրեմը, ապա դնել երկրորդ շերտը և այդպես շարունակ:
- Տորթը ամբողջությամբ պատել կրեմով:

- Տորթի վրա շաղ տալ բիսկվիթային փշրանքները:

- Պատրաստի տորթը թողնել սառնարանում նվազագույնը 4 ժամ, որից հետո միայն անցնել համտեսելուն:

Իհարկե, ներկայացված թխվածքը սուպեր շոկոլադե և անչափ համեղ կարամելային կրեմով քաղցրավենիք է, սակայն, եթե ձգտում եք սլացիկ մարմին ունենալ, աշխատեք պատրաստել Տորթ Պելե միայն հատուկ առիթներին