Ամուսնության արտառոց առաջարկ «հարսանիքի» ժամանակ (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Սիրած աղջկա ձեռքը խնդրելը յուրաքանչյուր տղամարդու համար պատասխանատու և հուզիչ պահ է։
Բրազիլիայում բնակվող Ժիվագոն և Լաուրան հարսանեկան լուսանկարիչներ են։ Նրանք ընկերություն էին անում արդեն ութ ամիս, երբ երիտասարդը որոշեց ամեն գնով իր սիրելիին ամուսնության օրիգինալ առաջարկ անել՝ այնքան արտասովոր ու գեղեցիկ, որ նա անպայման ասի «այո»։
Այսպիսով՝ Ժիվագոն որոշեց իր ընկերուհուն առաջարկ անել այլ զույգի հարսանեկան արարողության ժամանակ։ Ընդամենը 3 շաբաթվա ընթացքում ռոմանտիկ երիտասարդն իր ընտանիքի և ընկերների օգնությամբ կազմակերպեց 240 հյուրի մասնակցությամբ կեղծ հարսանիք։
Ստորև ներկայացնում ենք AdMe.ru կայքում հրապարակված ֆոտոշարքը.



Լաուրան լուսանկարել է այս կեղծ հարսանիքը։ Արարողության ընթացքում նրան է մոտեցել ծաղիկներ շաղ տվող աղջիկը՝ ձեռքին մի տուփ, որի մեջ Լաուրայի և Ժիվագոյի լուսանկարն է եղել և մի մատանի։

Լաուրան միանգամից չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում։ Երբ Ժիվագոն ռոմանտիկ երաժշտության ներքո մտել է սրահ, աղջկա արձագանքը շատ զգացմունքային է եղել։



Իհարկե, Լաուրան շատ է հուզվել և իր համաձայնությունն է տվել։

Այժմ նրանք պլանավորում են մի տարի հետո ամուսնանալ։ Եվ եթե սա ընդամենն առաջարկն էր, պատկերացրեք՝ ինչպիսին է լինելու հարսանիքը։
