Իսպանիայում ձերբակալվել են «վրացական մաֆիայի» 18 անդամներ
Ուշադրության կենտրոնումՄադրիդի 10 բնակելի տներում կատարած կողոպուտի համար Իսպանիայում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 23 անդամներ, որոնցից 18-ը Վրաստանից սերվածներ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իսպանիայի ազգային ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ հանցավոր խմբավորումը ղեկավարում Էր «օրենքով գողը», որն իր ութամյա պատժաժամկետը կրում Է Թուրքիայի բանտերից մեկում:
Մեղադրյալները գողացված իրերը վաճառում Էին խանութներից մեկում, որի սեփականատերը հանցավոր համաձայնության մեջ Էր հանցագործների հետ, իսկ ստացված գումարն օգտագործում Էին թմրանյութեր գնելու համար:
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ հանցախմբի անդամների թվում եղել են նաեւ «դռների փականները կոտրելու «մասնագետներ»: Վրաստանցի բոլոր հանցագործները հայտնվել են ճաղերի հետեւում, հաղորդել Է Sputnik-ը: