Մազերի գունաբացման համար կան տարբեր միջոցներ, որոնք, սակայն, պարունակում են թունավոր քիմիական նյութեր։ Այս միջոցները կարող են ավելի շատ վնաս հասցնել մազերին, քան օգուտ։
Մազերը կարելի է գունաբացել պարզ բնական բաղադրիչներով, որոնք նաև կխթանեն մազերի աճը և չեն ունենա կողմնակի ազդեցություններ։
Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է՝
• 1 ճաշի գդալ մեղր
• Կարամելի թեյի 1 պարկ
• 1 թարմ կիտրոնի հյութ
• 1 բաժակ եռացրած ջուր։
Պատրաստման եղանակը
Թեյի պարկը դնել եռացած ջրի մեջ և թողնել մի փոքր, մինչև այն կլինի սենյակային ջերմաստիճանի։ Ավելացնել մեղրն ու կիտրոնի հյութը։ Լավ խառնել և բաղադրատոմսը պատրաստ է։
Օգտագործման եղանակը
Փափուկ խոզանակով խառնուրդը քսել մազերին և պահել 20-30 րոպե, այնուհետ լվանալ շամպունով։ Մի քանի օր շարունակ այս պրոցեդուրան կատարելու դեպքում մազերը ոչ միայն կգունաբացվեն, այլ նաև կառողջանան ու գեղեցիկ փայլ կստանան։