Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը շնորհվել է Իվա Միլետիչին

Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների 11-րդ միջազգային մրցույթը հատել է եզրագիծը։ Ինչպես տեղեկացրին «Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, այս տարի խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհել է Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Ժյուրիի որոշմամբ՝ երկրորդ մրցանակը կիսել են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ են դարձել Պիեր Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։

Մրցույթի շրջանակներում հանձնվել են նաև հատուկ մրցանակներ։

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի հաղթող Իվա Միլետիչին շվեյցարական Del Gesu հիմնադրամը մեկ տարի նվագելու իրավունքով տրամադրել է J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը։ Նա այս տարվա դեկտեմբերին հանդես կգա նաև Երևանում անցկացվելիք՝ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակերում։

Իվա Միլետիչը նշել է, որ մեծ տպավորություններ ունի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթից։ Երաժիշտը նկատել է, որ մինչ մասնակցելն էլ շատ լավ արձագանքներ է լսել, և հաճելի է, որ ինքն էլ մրցույթի մի մասնիկն է դարձել՝ հանդիպելով ժյուրիի մեծանուն անդամների, մրցույթի հյուրերի հետ։ Ջութակահարուհին խոստովանել է, որ մրցույթի ընթացքը բավականին դժվար էր, սակայն ուրախ է մասնակցելու համար։ Նա նաև ընդգծել է մրցույթի բարձր կազմակերպվածությունը։ Խոսելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մասին՝ Իվա Միլետիչը նշել է, որ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը ծանոթ էր իրեն և այս օրերին մեծ բավականություն է ստացել նվագելով այն։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը կարևորել է այն, որ տարեցտարի մեծանում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը։ Արմեն Սմբատյանն ընդգծել է, որ մրցույթի մասնակիցների կատարողական վարպետությունը շատ բարձր էր. մասնակիցների մոտ 30-40 տոկոսը մի քանի միջազգային մրցույթների դափնեկիրներ էին։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցել է 17 երկրի 25 ջութակահար։  Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջանքերով և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն էր ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: 11-րդ մրցույթի հովանավորն էր «Յուքոմ» ընկերությունը, որի շնորհիվ մշակութային այս իրադարձությունը հեռարձակվել է առցանց։

Աղբյուրը՝ Orer.am 

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
Ամենադիտված