Հռոմի Պապը հայաստանյան այցն ամփոփող տեսահոլովակ է հրապարակել
Ուշադրության կենտրոնումՀռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարած պատմական այցից հետո Instagram-ի 2,7 միլիոնից ավելի հետևորդներ ունեցող իր էջում հայաստանյան այցն ամփոփող տեսահոլովակ է հրապարակել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսահոլովակում ներկայացված են լուսանկարներ Հայաստանում Հռոմի Պապի կողմից կատարած այցելություններից, սովորական քաղաքացիների հետ շփումներից, ինչպես նաև եկեղեցական ծիսակատարություններից: