Մարգարյան հիվանդանոցում նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժիշկներին
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել ժամը 09:50-ի սահմաններում, և արդեն նշված հիվանդանոց են ժամանում ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հայրը՝ Արման Մկրտչյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին:
Շարունակությունն՝ այստեղ։