Երևանում մեկ շաբաթում ծնվել է 445 երեխա
ՀասարակությունԵրևանի ծննդատներում հունիսի 17– 23-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 445 երեխա՝ 234 տղա, 211 աղջիկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40881 քաղաքացի: