Ահաբեկչության պահին Ալբանիայի վարչապետին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Ստամբուլում
ՄիջազգայինՍտամբուլի օդանավակայանում ահաբեկչությունների իրականացման պահին վայրէջք էր կատարում Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայիին տեղափոխող օդանավը, հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է, որ Ռաման երկիր է ժամանել պաշտոնական այցով: Ալբանիայի վարչապետը և նրան ուղեկցողները չեն տուժել:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 3 պայթյուն է տեղի ունեցել Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի, ելքի մոտ և կայանատեղիում: Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով մահացել է 36 մարդ, ևս 147-ը վիրավորվել են: