Վթար Նոր Նորքում. Բախվել է սուպերմակետի մոտ կանգնած մեքենային (լուսանկար)
ՀասարակությունԵրեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այսօր` հունիսի 28-ին, ուշ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Նելսոն Ստեփանյան փողոցում ժամը 23:00-ի սահմաններում Tuareg մակնիշի ավտոմեքենան հարվածել է սուպերմարկետի մոտ կայանված ավտոմեքենային: Կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ կայանված մեքենայի ուղեւորները սուպերմարկետից դուրս էին եկել, նստել մեքենան եւ հենց այդ պահին հարվածել էր մյուս մեքենան:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Առկա էր գազի արտահոսք, դեպքի վայր էին եկել նաեւ ԱԻՆ աշխատակիցներ:




