Մոր ավելորդ քաշն ազդում է երեխայի վրա
LifeԵրեխայի ինտելեկտը կախված է հղիանալու պահին մոր քաշից։ Նման եզրահանգման են եկել բրիտանացի հետազոտողները։
Առայժմ պարզ չէ՝ ինչպես կարող է մոր քաշն ազդել երեխայի մտավոր զարգացման վրա։ Ենթադրություններից մեկի համաձայն, ավելորդ ճարպը բացասաբար է անդրադառնում սաղմի ուղեղի զարգացման վրա։ Դրա հետ մեկտեղ ճանաչողական զարգացվածության վրա ազդում են նաեւ գենետիկ ու արտաքին գործոնները, ընդգծում են փորձագետները։
Ըստ «Экономические известия» -ի, Լոնդոնի համալսարանական քոլեջի մանկական առողջության ինստիտուտի աշխատակիցներն ուսումնասիրել են 20 հազար երեխայի տվյալներ։ 5 եւ 7 տարեկան բոլոր երեխաներն անցել են խոսելու, կարդալու ու դատելու ունակությունների թեսթ։ Պարզվել է, որ վատագույն արդյունքներ են գրանցվել նրանց մոտ, ում մայրերը բեղմնավորման պահին ավելորդ քաշ են ունեցել։