Ամերիկացին ինքնատիպ ձևով կրկնօրինակել է դստեր Instagram-ի լուսանկարները
LifeTert.am-ը գրում է .
Վաշինգտոնի բնակիչ Քրիս Մարտինը որոշել է կատակել «սելֆիների» սիրահար դեռահաս դստեր` Քեսիի հետ ու զավեշտալի ձևով կրկնօրինակել Instagram-ում տեղադրված նրա նկարներից մի քանիսը:
«Աղջիկս անդադար սեքսուալ կեցվածքով իր «սելֆիներն» էր տեղադրում սոցկայքում, ինչն ինձ ամենևին էլ դուր չէր գալիս: Բայց ես հասկացա, որ նրան սոսկ նկատողություն անելու փոխարեն կարելի է ավելի հետաքրքիր բան մտածել»,-նշել է տղամարդը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, արդյունքում՝ Մարտինը մի ամբողջ ծաղրական ֆոտոշարք է նկարել` նվիրված դստերը:
Հայտնի է, որ սկզբում Քեսին այդքան էլ լավ չի արձագանքել հոր արարքին, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ դա շատ զիլ գաղափար է:





