Թուրքիան ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման համաձայնագիրը
ՄիջազգայինԹուրքիան ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բրիտանական Reuters պարբերականին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան: Թուրքական կողմից համաձայնագիրն Անկարայում ստորագրել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիլիօղլուն:
Անկարայի և Թել Ավիվի միջևհարաբերությունները զգալիորեն վատացել էինայն բանից հետո, երբ 2010 թվականի մայիսինայսպես կոչված «ազատությաննավաշարասյան» 6 նավեր փորձել էին ճեղքելՊաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը ևմարդասիրական օգնություն հասցնել այնտեղ,բայց կանգնեցվել էին Իսրայելիիշխանությունների կողմից:
Իսրայելը «նավաշարասյան» հանդիման երկու ռազմական նավակ էր ուղարկել, որոնք պետք է նավերին ուղեկցեին Աշդոդնավահանգիստ: Այնտեղ իշխանությունները խոստացել էին ստուգել բեռը և ՄԱԿ-ի ուղիներով այն փոխանցել Գազայի հատված:
Այն բանից հետո, երբ թուրքական «Մավի Մարմարա» նավի անձնակազմը հրաժարվել էր կատարել իշխանություններիպահանջները, Իսրայելի զինծառայողները դեսանտ էին իջեցրել նավի վրա: Իսրայելյան կողմի համաձայն` թուրքական նավումգտնվող մարդիկ գրոհել են հատուկ նշանակության ջոկատայինների վրա` հարձակվելով դանակներով և մահակներով: Դրանիցհետո թուրքերին հաջողվել էր խլել մի զինվո րի զենքը, սկսվել էր փոխհրաձգություն, որի արդյունքում 9 թուրքեր սպանվել `էին:
Արդեն 6 տարի է` Թուրքիան Իսրայելից պահանջում էր պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար և տուժածներիցյուրաքանչյուրի ընտանիքին 1 մլն դոլար փոխհատուցում կատարել: Թել Ավիվը մերժում էր Անկարայի պահանջը` պնդելով, որ իրզինծառայողները գործել են միջազգային համաձայնագրերի և իրավունքի շրջանակում: Այդ միջադեպից հետո երկու երկրների միջևդիվանագիտական հարաբերությունÕ �երը խզվել էին: