Աշխարհի շախմատի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանը մեկնարկեց հաղթանակով
ՍպորտԳերմանիայի Ռադեբուլ քաղաքում մեկնարկել է Աշխարհի շախմատի վետերանների թիմային առաջնությունը: Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերում ՝50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում է 50-ից բարձր մրցաշարին: Այս ենթախմբում հանդես են գալիս 57 թիմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Մրցաշարում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հետևյալ կազմով` Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան և Սերգեյ Գալդունց: Առաջին տուրում մեր ընտրանին 3,5-0,5 հաշվով հաղթեց գերմանական «Դրեզդեն» թիմին: