Դիարբեքիրում խոշոր պայթյուն է որոտացել
ՄիջազգայինԴիարբեքիրի Դիջլե գավառի մուտքի մոտ ոստիկանական զրահամեքենայի ընթացքի ժամանակ պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվականը, նախնական տվյալներով վիրավորվել է 8 մարդ` երկու ոստիկան և վեց քաղաքացիական անձ: Ոստիկաններից մեկի վիճակը ծանր Õ §:
Դեռևս հստակեցված չէ պայթյունի առաջացման պատճառը: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ: Թուրքական մի շարք լրատվամիջոցներ պայթյունի համար մեղադրում են Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):