Ի՞նչ վիճակում է Թբիլիսիի կենդանաբանական այգում գտնվող Գրանդ փղիկը (լուսանկար)
Ուշադրության կենտրոնումՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի աղետալի ջրհեղեղից հետո քաղաքի կենդանաբանական այգու շատ բնակիչներ հայտնվել էի ազատության մեջ, որոշներն էլ սատկել հենց վանդակներում։ Ազատության մեջ հայտնվածների թվում էին ինչպես գիշատիչ կենդանիներ` գայլ, առյուծ, արջ, այնպես էլ բուսակեր` փիղ, զեբր և այլն։
Blognews.am–ը փորձեց տեղեկություններ հայթայթել Գրանդ փղիկի մասին, որը դեռևս անցած տարվա հունիսից Երևանի կենդանաբանական այգուց մշտական բնակության Է տեղափոխվել Վրաստանի մայրաքաղաք։ Եվ ահա, Թբիլիսիի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան պաշտոնական էջում գտանք ջրհեղեղից հետո արված և տեղադրված Գրանդի լուսանկարը, ով վանդակի մեջ էր, անվտանգ վայրում։
Ջրհեղեղից հիմնականում փրկվել էին այգու վերևի` բարձրադիր հատվածում գտնվող կենդանիները։ Ներքևի հատվածը փաստացի գոյություն չունի։
Հիշեցնենք, որ վեցտոննանոց Գրանդ փղիկը Թբիլիսի էր տարվել անցած տարվա հունիսին: Ավելի վաղ Թբիլիսիի և Երևանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում» կատարել՝ Թբիլիսիի Մալկա փղին փեսացու էր անհրաժեշտ: Իսկ նրա ձագը՝ 6-ամյա Բունկան, ուղևորվել էր Երևան Գրանդի փոխարեն:
