Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանում
Ուշադրության կենտրոնումՃանապարհային երթեւեկության բարելավման նպատակով 2016 թվականի հունիսի 29-ից Երեւան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց-Թամանցիների փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Արշակունյաց պողոտայով «Էրեբունի» օդանավակայանից դեպի Քրիստափորի փողոց երթեւեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում 2-րդ երթեւեկելի գոտուց ուղիղի հետ միաժամանակ կթույլատրվի երթեւեկել նաեւ դեպի աջ՝ դեպի Թամանցիների փողոց: