Քայլի Ջենների բոյֆրենդ ռեփեր Tyga-ն ադամանդյա գրիլզ ատամներ է գնել 45 հազար դոլարով
LifeStyle.news.am-ը գրում է .
Այս զույգի հետ չես ձանձրանա, նրանք մեկ բաժանվում են, մեկ միասին են: Խոսքը Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների ու ռեփեր Թայգայի մասին է:


Զույգին նորից միասին են տեսել Լոս Անջելեսում: Սիրահարները միասին այցելել են 1Oak գիշերային ակումբ:


Բայց մինչ այդ Թայգան իր համար գնել է գրիլզ ատամներ (առջեւի մեկ կամ մի քանի ատամների համար դեկորատիվ հանվող կոսնտրուկցիա): Հենց նման, բայց իհարկե ադամանդյա կոնստրուկցիայի համար (1400 հատ փոքր ադամանդ) երաժիշտը 45 հազար դոլար է վճարել:

Մինչ այդ այս տարի ռեփերն արդեն գնել էր նմանատիպ գրիլզեր՝ 35 հազար դոլարով։