Կարեն Գրիգորյանը դարձել է Սիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարի հաղթող
ՍպորտԻսպանիայում ավարտվել է շախմատի Սիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարը, որին մասնակցել են 55 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 10 հնարավորից վաստակել է 9 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Սիուտատ դե Մոնտկադա հիմնական մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երկու տուրերի հանդիպումները, որոնցում Գրիգորյանը 2 հնարավորից վաստակել է 1,5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում: