«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը


Անունների TOP 10 կամ «սերիալային նորաձևություն»

Life

Յուրաքանչյուր մարդու ծնունդ, ամեն սկիզբ կապված է անուն հասկացության հետ: Անունը մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, ըստ հոգեբանների` նույնիսկ որոշակի հավաքական կերպար պարունակում իր մեջ, որն ակամա արտացոլվում է այն կրող անձի մեջ: 

Անունների TOP 10 կամ «սերիալային նորաձևություն»


Երևի նկատած կլինենք, որ բոլոր կարենները կամ արմենները ինչ-որ ընդհանուր գծեր պարտադիր ունենում են, որոշակիորեն նման են  լինում իրար:  Մյուս կողմից դժվար թե բնավորություններով ու շրջապատող աշխարհի հետ շփումներում իրար նման լինեն  տարածված Արամ և անսովոր Արքմենիկ անունները կրող անձինք: Ասում են` հազվադեպ հանդիպող անունները մարդուն կամ օգնում, կամ խանգարում  են կենսական խաչմերուկներում: 

Հենց Արքմենիկ անունով մի ընկեր ունեմ, ու նա մի անգամ անկեղծացավ, որ իր անունն իր թալիսմանն է. նոր միջավայրում ծանոթանալիս անմիջապես ուշադրության կենտրոնում է հայտնվում, բոլորն սկսում են հետաքրքրվել անվան ծագումից ու նա չի անտեսվում, շուտ մերվում է նոր ծանոթների հետ: Մեկ ուրիշ անսովոր անուն ունեցող ընկերս էլ խոստովանում էր, որ իր իսկ անունը բազմիցս օգնել է քննություններ հանձնել, անգամ լիովին չպատրաստված լինելու դեպքում… Ինչպե՞ս… Ուշագրավ անվան շնորհիվ անմիջապես հնարավորություն է ստեղծվում դասախոսի հետ  «կոնտակտի» մեջ մտնել, և պաշտոնական պատնեշը որոշակիորեն հաղթահարվում է.: Մնացածը «տեխնիկայի հարց է»:   Ի դեպ երբ նույն ընկերս քեռի դարձավ , քրոջ որդու անունն էլ դրեց բավականին քիչ գործածական աստվածաշնչյան մի անուն` Ամրամ: Երևի իր կենսափորձի՞ց ելնելով, ո՞վ գիտե:
   
Մի անգամ ընկերներով կիսակատակ մի փորձարկում էինք կատարում. զբոսայգում, պարզապես ըստ դիմագծերի փորձում էինք գուշակել մեր դիմացի մարդկանց անունները. ամեն մեկս ասում էինք մեր տարբերակները և ապա մոտենում ճշտելու… արդյունքները զարմանալի էին, որովհետև բավականին դեպքերում «խփել էինք ուղիղ նշանակետին»:

Ըստ էության զարմանալի չէ, որ ընդհանրություն կա նույն անունը կրողների մեջ, չէ՞ որ յուրաքանչյուր անուն որևէ իմաստ է պարունակում, ինչն էլ, ինչպես նշեցինք ենթագիտակցորեն ազդում է մարդու վրա:  Որքան էլ զարմանալի է, շատ հնում հատուկ անուններ ընդհանրապես գոյություն չեն ունեցել: Ժամանակի հետ են մարդիկ զգացել անհրաժեշտությունը որոշակի «վերնագիր» դնելու ամեն մարդու առանձին-առանձին և ընտրել են տվյալ անձին բնորոշ որևէ հատկանիշի անուն, ասենք` գեղեցկատեսիլ, սիրեցյալ, որ նույն Դավիթ հրեական անվան իմաստն է, խաբող, որ Հակոբն է, թանկագին (Էմմա), նրբիրան (Սոնա),Խաչատուր` խաչի տված, Հայկ` հսկա և այլն:

Անունների TOP 10 կամ «սերիալային նորաձևություն»


Ցավոք անխառն ծագումով հայկական անուններից այսօր փշրանքներ են հասել, եղածներն էլ լայն կիրառում չունեն, քանի որ հայերիս ամենաբնորոշ հատկանիշներից է  օտարամոլությունն: Եվ այսօր մեզանում տարածված անունների մեծամասնությունն ունի օտար ծագում: Նորություն չէ, որ անուններ դնելու հարցում ազդեցիկ է նորաձևության գործոնը, և եթե 30-50-ականներին հայ ընտանիքներ մուտք գործեցին Արթուր, Թիմուր, Ջուլիետա, Էսմերալդա, Էվելինա, Վոլոդյա անունները, ապա 60-ականներից հետո գործածական դարձան համեմատաբար կարճ անուններ` Կարինե, Նարինե, Նաիրա, Արտակ, Հասմիկ, Նունե, Արսեն և այլն: Ի դեպ այս օրինաչափությունից երբեմն օգտվում են, այսպես ասած, գուշակները, որոնք նայելով մարդու տեսքին ու մոտավորապես որոշելով տարիքը` անմիջապես գործի են դնում հիշողությունը մտաբերելու, թե ինչ անուններ էին տարածված տվյալ ժամանակաշրջանում… մեկ էլ «ներքին տեսողությամբ», խիստ խորհրդավոր գուշակում են այցելուի անունը:
 
Բնականաբար «նոր ժամանակներում», երբ սերիալները դարձան մեր իրականության անբաժանելի մասը, իսկ դրանց հերոսները բազմաթիվ ընտանիքների սիրելին, նկատվեց նոր միտում. նորածիններն սկսեցին կրել Կասանդրա, Մարիա, Լիզա, Էմիլիա, Ալեն և այլ «սերիալային» անուններ:
 
Այսօր երիտասարդության համար նախընտրելի անունները պարզելու համար որոշեցի զրուցել մի քանի անծանոթների ու անծանոթուհիների հետ: Ուղղած հարցս հետևյալն էր. «Եթե որդի կամ դուստր ունենայիք, նրան ի՞նչ անուն կդնեիք»: Անունների այս «հիթ շքերթում» առաջատարներ դարձան` արականի դեպքում` Նարեկ, Հայկ, Դավիթ, Էրիկ, Արամ /նույնիսկ` Արամե/  անունները (բացի Էրիկից, բոլորը հայկական/ Մի աղջիկ  ցանկություն ուներ որդի ունենալ Ջոն անունով, իսկ ակնհայտ երաժշտասեր մի ուսանողուհի էլ` Անդրե , ոչ Անդրեյ, այլ հենց Անդրե: Իգական անունների դեպքում նախընտրելիները մեծ մասամբ ոչ հայկական էին` Միլենա, Էլեն, Մոնիկա, Արիանա, Դիանա … Զարմացա, որ նշվեց նաև Բյուրակն հայկական անունը:
 

Անունների TOP 10 կամ «սերիալային նորաձևություն»


Ինչևէ ընտրություն կատարելու մեջ ազատ է յուրաքանչյուրը, պարզապես հիշենք, որ յուրաքանչյուր անուն նաև ազգային մտածողության, հոգեբանության ու արժանապատվության վկայություն է: Առավել ևս, որ ծնված զավակին պապի կամ տատի անունով պատվելու գեղեցիկ ավանդույթը խիստ գործուն է մեզանում, և երեխայիդ Մայքլ  կամ Ստե‎ֆանի կոչելով, միգուցե օտարահունչ այդ անունները «փաթաթես» հետագայում ծնվող քո ցեղի բալիկների վզին:
Նոր ծնունդներ բոլորիս:

ՀԻՆԳ ՓԱՍՏ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1.    Ըստ վիճակագրությունների հայկական ամենասիրված իգական և արական  անունների 10-նյակը հետևյալն է.

* Անահիտ, Կարինե, Աստղիկ, Գայանե, Լուսինե,
* Հայկ, Տիգրան, Հրաչ, Արամ, Վարդան

2.    Հուլիսը ամիսը կոչվել է ի պատիվ հռոմեական նշանավոր զորավար Հուլիոս   Կեսարի: Օգոստոսը եղել է Հին հռոմի նշանավոր միապետներից մեկը, ում անունով էլ կոչվում է ամիսը: Մյուս ամսանունների մեծամասնությունը կապված է հռոմեկան աստվածների հետ, բայց Օգոստոսն ու Կեսարը արժանացել են նման փառքի փաստորեն սովորական հողեղեն լինելով:

3.    «Րա‎ֆֆի» նշանակաում է «վսեմ», «ականավոր»: Բառն արաբական ծագում ունի:

4.    Հայկական ազգանունների ամենատարածված վերջավորությունը յան ածանցն է, պատահում են նաև ենց /Չարենց/, ունց /Բակունց/, ունի /Արծրունի/: Պարզվում է, որ ազգանվանը բնորոշ վերջնամասնիկները հիմնականում ծագել են սեռական հոլովի վերջավորություններից և, ասենք, Վարդանյան Երվանդ նշանակել է Վարդանի /Վարդանենց/ Երվանդ: Նման ձևեր մինչև օրս էլ գործածում է մեր ժողովուրդը, հատկապես գյուղերում` Սարգսի Սիմոն, Արտաշի Հովսեփ, Մինասենց Հակոբ և այլն:

5.    Ձեր անունների ծագումը և  նախնական իմաստն իմանալու համար /եթե դրանք հայկական են/ կարող եք օգտվել Հր. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան» 5 հատորանոց գրքից  կամ Կ.Դուրգարյանի կազմած «Անվանագրքից»:

Նագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Ձեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում
Ամենադիտված