Չիլիի մայրաքաղաքում արտակարգ դրություն է սահմանվել օդի աղտոտման պատճառով
ՄիջազգայինՉիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հունիսի 27-ից արտակարգ դրություն է սահմանվել օդի աղտոտման պատճառով, տեղեկացնում են Չիլիի քաղաքային իշխանությունները:
Այս միջոցի կիրառման կապակցությամբ երկուշաբթի օրվանից քաղաք մուտքը թույլատրված կլինի միայն որոշակի թվերով սկսվող ավտոմեքենաների համար: Սպասվում է, որ դա կվերաբերի քաղաքի ավտոտերերի 40 տոկոսին, որում ավելի քան 1,9 մլն ավտոմեքենա է գրանցված:
Բացի այդ, քաղաքային իշխանությունների կարգադրությամբ՝ կանգնեցվել է ավելի քան 2,5 հազար ձեռնարկությունների աշխատանքը: Հանձնարարված է ձեռնպահ մնալ բաց օդում մարզական միջոցառումներ անցկացնելուց:
Արտակարգ դրության ռեժիմի հայտարարմանը նախորդել է իննօրյա «նախնական արտակարգ դրությունը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: