Սինգապուրում վայրէջքի ժամանակ բռնկվել է Boeing 777-ը
Ուշադրության կենտրոնումSingapore Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ը, որը չվերթ էր իրականացնում Միլանից, բռնկվել է Սինգապուրում վայրէջքի ժամանալ, հաղորդում է Channel News Asia-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, ինչի հետևանքով բռնկվել է ինքնաթիռի աջ հատվածը։
Հրշեջներին մի քանի րոպեի ընթացքում հաջողվել է մեկուսացնել կրակը։ Նշվում է, որ ուղևորներից ոչ մեկը չի տուժել։