Մեսսին այլևս չի խաղալու Արգենտինայի ազգային հավաքականում
ՍպորտԱրգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ դադարեցնում է ազգային հավաքականում իր խաղերը։
«Ինձ համար ազգային հավաքականում հանդես գալն ավարտվեց։ Ես արեցի ամեն ինչ, ինչ կարողացա, սակայն չեմպիոնության չհասնելը շատ ցավալի է»,-ասել է ֆուտբոլիստը։
Մեսսին այս հայտարարությունն արեց Ամերիկայի գավաթի խաղերում Չիլիի հավաքականին պարտվելուց հետո, որը տուգանային հարվածներով ավարտվել է 4-2 հաշվով և Մեսսին չկարողացավ խփել իր գոլը։
Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել իսպանական «Բարսելոնա» ակումբում, որտեղ 4 անգամ հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում։ Մեսսին 4 անգամ ստացել է «Ոսկե գնդակ»։