Դպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով ԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը 2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր


Գյուղապետի անհավանական արկածները Նոր Գեղիում

Հասարակություն

Հիշո՞ւմ եք Քաջ Նազարին, որ բախտի բերմամբ դարձավ թագավոր, թագավորությունն անվանեց Նազարստան, տիկնոջն էլ՝ Ուստիանին, կարգեց թագուհի: Դերենիկ Դեմիրճյանի հանճարեղ գրչով ստեղծված հեքիաթի հերոսն, իհարկե, համեստության բոլոր սահմաններն անցել է, բայց դե հեքիաթում ինչեր ասես, որ չեն կատարվում:

Իսկ այն, ինչ տեղի է ունեցել մեր օրերի Հայաստանում, մասնավորապես՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, Քաջ Նազարի արածի համեմատ համեստություն է, բայց քանի որ հեքիաթ չէ, վեր է տարրական բանականությունից ու տրամաբանությունից:

Պատկերացնո՞ւմ եք, գյուղի կենտրոնական փողոցը, որ նախկինում կոչվել է Երևանյան, համայնքի ավագանու որոշմամբ անվանակոչվել է գործող գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Առիթը եղել է նրա 70-ամյակը: Աթոռից չընկնեք, եթե ասեմ, որ Նոր Գեղիի երաժշտական դպրոցն էլ նույն գյուղապետի անունով անվանակոչվել է նրա 65-ամյակի առթիվ: Իսկ ա՛յ, գյուղի մշակույթի տան հարցում գյուղապետի բախտ չի բերել, վերևից զանգել զգուշացրել են, որ մշակույթի տունը կենդանի մարդու անունով չեն կոչում, դրա համար էլ այն կոչել են Ցոլակ Խաչատրյանի անունով, թե չէ մտադրություն է եղել գյուղապետի 75-ամյակը նշել մշակույթի տան անվանակոչումով:

Ֆրոնտիկ Թևոսյանը 1985 թվականից ղեկավարում է Նոր Գեղին: Նրա արած ու չարած գործերի գնահատականն, անշուշտ, սերունդները կտան ապագայում, ինչպես չեն մոռացել Ցոլակ Պետրոսյանին՝ հիմնած նշանավոր խնձորի այգիների, սառնարանային հզոր տնտեսության, մշակույթի տան շինարարության և այլ գործերի համար: Տարակուսանք է առաջացնում ոչ միայն այն, որ գործող գյուղապետի փառասիրությունը անցել է բոլոր սահմանները, համայնքի ավագանին էլ, որպես տեղական ինքնակառավարման հակակշռող մարմին, սթափության մղելու փոխարեն դարձել է գյուղապետի կամակատարը: Այսպես շարունակվելու դեպքում Նոր Գեղին էլ շուտով, եթե վերևից զանգ չհնչի, կարող է անվանակոչվել Ֆրոնտիկստան. Քաջ Նազարից ինչո՞վ է պակաս:

Ի դեպ, վերևի զանգի մասին: Ժամանակ առ ժամանակ մամուլում հնչում են տեղեկություններ այս կամ այն մեծահարուստի կամ տեղական իշխանիկի կողմից հանրակրթական դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի օջախը իրենց միջոցներով վերանորոգելուց հետո հարազատների կամ մերձավոր բարեկամների անուններով կոչելու մասին: Ցավալին այն է, որ որպես կանոն, դրանք կրթության, մշակույթի կամ հասարակական գործիչներ չեն: Սա լուրջ ահազանգ է կրթության և գիտության, մշակույթի, տարածքային կառավարման նախարարություններին, մյուս պատկան մարմիններին:

Ընդունված է չէ փողոցները, հաստատություններն անվանակոչել գիտության, մշակույթի գործիչների և հերոսների անունով: Նոր Գեղիի գյուղապետը թվարկածից ոչ մեկը չէ, բայց նրան դուր է եկել, որ Երևանյան փողոցն անվանակոչվի Թևոսյան. «Մարդուն նման բաները դուր են գալիս: Դե, առաջարկեցին, ես էլ հո չէի՞ հրաժարվի»: Մենք էլ չենք հրաժարվում առաջարկել այդ փողոցը վերաանվանակոչել Դերենիկ Դեմիրճյանի կամ նրա անմահ ստեղծագործության՝ «Քաջ Նազարի» անունով: Դա ճիշտ կլինի թե իմացաբանական առումով, և թե որպես հիշեցում և զգուշացում մերօրյա քաջնազարներին:

Հ.Գ. «Այո, մարդը մահկանացու է, բայց դա չարիքի կեսն է: Շատ ավելի վատ է, որ նա հանկարծ, միանգամից է դառնում մահկանացու: Ա՛յ սա հանելուկ է» - Բուլգակով, «Վարպետը և Մարգարիտան»:

Արտակ Խաչատրյան

 

Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոններըՏան սառնարանում երեխաների դիակներ են հայտնաբերվելՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհինՀրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքումՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՀերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՁեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ ԱսրյանԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանԿասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըԱրեգակը վերածվել է սմայլիկի. այդ դեպքով է հիմա աստղը նայում ԵրկրինԴպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը Team-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներով2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԱշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհերԹուրքիայի հետ շարունակում ենք քննարկումները պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան Ընդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի ՍարգսյանՌուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասին
Ամենադիտված