Կանացիության գլխավոր նախապայմանն՝ ըստ տղամարդկանց
LifeԻ՞նչն է կանացիության գլխավոր նախապայմանը: Երկար մազերը, գեղեցիկ կառուցվածքն ու իդեալական դիմահարդարումն՝ ըստ բրիտանացի սոցիոլոգների էական չեն:
Պարզվում է, որ կնոջ կանացիության նախապայմանը՝ սեքսուալ ձայնն է:
Բրիտանացի սոցիոլոգները հարցում են անցկացրել տղամարդկանց շրջանում, և, ըստ ուժեղ սեռի ներկայացուցիչների, կնոջ կանացիության գլխավոր գրավականաը ձայնի տոնն ու բարձրությունն են:
Իսկական կնոջ ձայնը պետք է լինի հանգիստ և քնքուշ: Ինչքան բարեհունչ է ձայնը, կինն այնքան գեղեցիկ է թվում: Մասնագետները բացատրել են, թե ինչու են նման ձայն ունեցող կայնայք դուր գալիս տղամարդկանց: Պարզվում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով նման ձայն ունեցող կանայք հանգիստ ու հավասարակշռված են և հրաշալի մայր կլինեն իրենց երեխաների համար: