Life.panorama.am-ը գրում է .
Հազարավոր մարդիկ պայքարում են խոլեստերինի մակարդակի և բարձր արյան ճնշման դեմ՝ փնտրելով արդյունավետ դեղամիջոցներ: Այս հիվանդությունները պահանջում են հետևողական բուժում ողջ կյանքի ընթացքում: Հոդվածում ներկայացվող դեղամիջոցը կարող եք կիրառել ինչպես խոլեստերինի մակարդակի և բարձր արյան ճնշման իջեցման, այնպես էլ՝ տարբեր հիվանդությունների բուժման ընթացքում: Այն էապես բարելավում է իմունային համակարգի աշխատանքը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:
Դեղամիջոցի բաղադրատոմսն է՝
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ,
- 1 թեյի գդալ խնձորի քացախ,
- 1 պճեղ քերած սխտոր,
- 1 թեյի գդալ մեղր:
Խառնեք բոլոր վերը նշված բաղադրամասերը և պահեք սառնարանում 5 օրվա ընթացքում: Այնուհետև օգտագործեք արդեն իսկ պատրաստի խառնուրդը նախաճաշից և ճաշից առաջ, սակայն օրվա ընթացքում ոչ ավել քան 3 անգամ: Արդյունքում ձեր արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը էապես կիջնեն: