ԵՄ-ից դուրս կգան նաև այլ երկրներ. Էրդողան
Ուշադրության կենտրոնումԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը ԵՄ զարգացման նոր փուլի սկիզբն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
«Մենք ողջ աշխարհի հետ սպասում էինք, որ Մեծ Բրիտանիան «այո» կասի հանրաքվեին, սակայն արդյունքներն այլ են։ Բրիտանացի ընտրողների այդ որոշմամբ ԵՄ-ում սկսվել է զարգացման նոր փուլ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ արդեն երկար ժամանակ ԵՄ-ն շատ թեմաներով գործել է՝ հակասելով իր սեփական արժեքներին։
«Եթե ԵՄ-ն չփոխի իր պահվածքը, ապա նրան սպասվում են երկրների դուրս գալու այլ դեպքեր»,- ասել է Էրդողանը։