Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Մեծ Բրիտանիայի ընտրությանը. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանը ոչ մի կերպ չԷր միջամտում, չի միջամտում եւ չի պատրաստվում միջամտել Մեծ Բրիտանիայի ընտրությանը: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավարտել Է իր այցը Տաշքենդ, որտեղ կայացել Է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ռուսաստանի ղեկավարն այն կարծիքին Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի այն խոսքերը, թե ԵՄ-ից երկրի դուրս գալուց «Պուտինը երջանիկ կլինի», Մեծ Բրիտանիայի հանրային կարծիքի վրա ազդելու ոչ կոռեկտ փորձ Է:
«Կարծում եմ՝ դա ոչ այլ ինչ Է, քան սեփական երկրում հանրային կարծիքի վրա ազդելու ոչ կոռեկտ փորձ: Բայց, ինչպես մենք տեսնում ենք, նույնիսկ դա ցանկալի արդյունք չտվեց: Իսկ առավել եւս քվեարկությունից հետո հայտարարել Ռուսաստանի ինչ-որ դիրքորոշման մասին, ըստ իս, ոչ ոք իրավունք չունի: Դա ոչ այլ ինչ Է, քան քաղաքական մշակույթի ցածր մակարդակի դրսեւորում»,-ասել Է Պուտինը:
Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքն արտացոլում Է դժգոհությունն անվտանգության վիճակից եւ մյուս տնտեսություններին սուբսիդավորել չցանկանալը»,-հավելել Է ՌԴ նախագահը: