Հռոմի պապը Brexit-ից հետո կարեւորել Է «երաշխիքները» Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպայի համար
ՀասարակությունՀռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել Է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ որոշմանը պետք Է հաջորդեն Միացյալ Թագավորության եւ աշխարհամասի մյուս երկրների բարօրության «երաշխիքները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Քահանայապետը նշել Է, որ հանրաքվեի արդյունքները պետք Է հարգվեն, որովհետեւ դրանք վկայում են բրիտանական ժողովրդի կամքի մասին:
«Դա ժողովրդի արտահայտած կամքն Էր, մեր բոլորի կողմից հսկայական պատասխանատվություն Է պահանջում Միացյալ Թագավորության ժողովրդի բարօրության, ինչպես եւ եվրոպական աշխարհամասի բարօրության ու գոյակցության երաշխավորումը»,-հայտարարել Է նա լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: