Իռեն Աբելյանի հայկական հարսանիքը Շվեդիայում (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
Իռեն Աբելյանը գարնանը զագսավորվեց Երեւանի Ամուսնության պալատում եւ ընտրյալի հետ տեղափոխվեց Շվեդիա, որտեղ էլ օրերս տեղի է ունեցել զույգի պսակադրությունը: «Մեր եւ սիրիահայերի ավանդույթները տարբեր են, բայց մի ընդհանուր բան ունենք` կարեւորում ենք եկեղեցի գնալն ու Աստծո օրհնություն ստանալը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհին:
Քավորի եւ քավորկնոջ պարտականությունները ստանձնել են Իռենի քույրն ու ամուսինը: Պսակադրությունից հետո նրանք Հայաստանից ժամանած հյուրերի, բարեկամների ու ընկերների հետ տոնել են իրենց միությունը ռեստորանում, որտեղ հարսի եւ փեսայի մուտքն ազդարարվել է Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգ»-ով:
«Չուզեցինք այստեղի հայ երգիչ-երաժիշտների հրավիրել, այլ ընտրեցինք դիջեյ, ու հնչեց մեր նախընտրած երաժշտությունը: Այլազգի հյուրեր ունեինք, եւ երգերն այնպես էինք ընտրել, որ բոլորն էլ կարողանան պարել եւ ուրախանալ: Մինչ հարսանիքը շատ անհանգիստ էի, թե ինչպես կանցնի, բայց արտակարգ խնջույք էր, բոլորը գոհ էին»,-պատմել է նորահարսիկը:
Շարունակությունը՝ այստեղ :

