ԵՄ-ի երկրներն այժմ պետք է որոշում ընդունեն միության բարելավման եւ եվրոյի պաշտպանության մասին. Շուլց
ՄիջազգայինԵՄ-ի երկրները Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո «պետք Է որոշում կայացնեն Եվրամիության բարելավման եւ շուկայական ցնցումներից եվրոյի պաշտպանության վերաբերյալ»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին այս մասին հայտարարել Է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը: Նա նաեւ նշել Է, որ Եվրախորհրդարանը հունիսի 28-ին կանցկացնի արտահերթ նստաշրջան՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանաձեւ ընդունելու համար:
«Եվրախորհրդարանը որոշում Է կայացրել երեքշաբթի օրը (հունիսի 28-ին) առավոտյան ժամը 10-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) հավաքվելու արտահերթ նստաշրջանի՝ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների գնահատմամբ բանաձեւ ընդունելու համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA