ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հավաքել են հաղթանակի համար բավարար թվով ձայներ
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել հանրաքվեում՝ հաղթահարելով ընտրողների 16.7 մլն ձայնի շեմը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
382 ընտրատարածքներից 376-ի քվեաթերթիկների հաշվարկից հետո Brexit-ի կողմնակիցները հավաքում են 51.8 տոկոս ձայն, նրանց հակառակորդները, ովքեր կողմ են հանդես գալիս ԵՄ-ում թագավորության անդամակցությանը՝ 48.1 տոկոս։ ԵՄ-ից դուրս գալուն «կողմ» է 17.06 մլն բրիտանացի, դեմ՝ 15.8 միլիոնը։