Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը
HeaderBrexit-ի կողմնակիցներն առաջ են անցել ԵՄ-ում Բրիտանիայի ճակատագրի հարցով հանրաքվեում ընտրատարածքների ավելի քան կեսից ստացված քվեների հաշվարկից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
382 ընտրատարածքներից 355-ի արդյունքների հաշվարկման տվյալներով՝ Brexit-ին կողմ է քվեարկել ընտրողների 51.8 տոկոսը, դեմ՝ 48.7 տոկոսը։ Հաշվարկը խոշոր քաղաքներում շարունակվում է։
Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազել է 72.1 տոկոս։ Դա ամենաբարձր ցուցանիշն է 1997 թվականից ի վեր։
Հաղորդվում է, որ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆը կողմ է քվեարկել Բրիտանիայի անդամակցության պահպանմանը՝ տալով 60 տոկոս ձայն։
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի բնակիչները ևս աջակցել են անդամակցության պահպանմանը. Brexit-ին դեմ է քվեարկել 74.4 տոկոս ընտրող։