Life.panorama.am-ը գրում է .
Ամերիկյան Օռլանդո քաղաքի «Պուլս» գեյ֊ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո Լոս Անջելեսում բնակվող հանրահայտ հայազգի բլոգեր Արմեն Մենեչյանը բացահայտել է իրեն՝ կարևորելով հայ նույնասեռական տղամարդ լինելու փաստը։
Ինչպես հայտնում է փոխանցում է Out.com կայքը, Մենեչյանը, ով համացանցում հայտնի է իր «Pack Your Mat» յոգայի և ճանապարհորդությունների մասին բլոգով, իրենց հետ զրույցում ասել է, որ իր գրառման նպատակն էր «մարդկանց ստիպել կասկածի տակ առնել ու քննադատորեն դիտարկել թաքնված հոմոֆոբիան»:

Մենեչյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Ես ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր չունեն իրենց ինքնությունը բացահայտելու համար անհրաժեշտ աջակցությունը, սակայն ես չեմ պատրաստվում իմ հպարտությունը վերածել ամոթի: Ես չեմ պատրաստվում նորից թաքնվել: Ես հպարտորեն ասում եմ՝ ես հայ նույնասեռական մարդ եմ»:

Մենեչյանի պնդմամբ՝ թաքնված հոմոֆոբիան բավական տարածված է հայ համայնքներում, և նույնիսկ՝ հայ նույնասեռականների շրջանում. «Հոմոֆոբիան սոցիալ-տնտեսական առումով այնքան արմատացած է մեզանում, որ մենք պետք է միշտ գիտակից լինենք»:
Մանրամասները՝ Epress.am-ում:
