Բրիտանական հանրաքվեի առաջին արդյունքները հայտնի կդառնան Սանդեռլենդում
HeaderԵվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեում ձայների հաշվման առաջին արդյունքները կեսգիշերից քիչ անց կստացվեն Անգլիայի հյուսիսի Թայն եւ Ուիր կոմսության Սանդեռլենդ քաղաքից: Ինչպես հայտնել են Միացյալ Թագավորության Ընտրական հանձնաժողովում, ձայների հաշվումն այնտեղ պետք Է ավարտվի հունիսի 24-ին տեղական ժամանակով ժամը մինչեւ 00:30-ը (Երեւանի ժամանակով ժամը մինչեւ 03:30-ը), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
174 հազար բնակիչ ունեցող Սանդեռլենդ քաղաքն ավանդաբար առաջինն Է հրապարակում Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների քվեաթերթիկների հաշվման արդյունքները: Այս քաղաքում ուժեղ դիրքեր են զբաղեցնում Brexit-ի կողմնակիցները եւ, ըստ կանխատեսումների, այնտեղ պետք Է որ հաղթանակ տանեն եվրասկեպտիկները:
Ինչպես նշում են դիտորդները, եթե Brexit տարբերակը Սանդեռլենդում հաղթի մեծ տարբերությամբ, ապա դա լուրջ ազդանշան կդառնա, ըստ որի կարելի կլինի առաջին կանխատեսումներն անել հանրաքվեի ընդհանուր ելքի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP